Playboy-ի 85-ամյա հիմնադիր Հյու Հեֆները հայտարարել է, թե նոր հարսնացու ունի՝ Միսս նոյեմբեր-2010 Շերա Բեչարդը: Ի դեպ, նրան ընդամենը երկու շաբաթ առաջ էր լքել Միսս դեկտեմբեր 2009 Քրիստալ Հարրիսը:
Հարրիսը հարսանիքի արարողությունից ընդամենը մի քանի օր առաջ պարզապես մտքափոխ էր եղել: Այդ մասին նախկին փեսացուն հայտարարել էր Twitter-ի իր միկրոբլոգում: «Հարսանիքը չի կայանալու, Քրիստալն իր սիրտը տվել է ուրիշին»,- գրել էր Հեֆները:
Իսկ դրանից մի քանի օր անց թերթերն արդեն գրել են, որ Playboy-ի հիմնադրի նոր սերը փախած հարսնացուի ընկերուհին է, 25-ամյա Աննա Սոֆիա Բերլունգը: Հեֆները նրա մասին գրել էր իր բլոգում:
Բայց այժմ ծերուկը կրկին մտքափոխ է եղել եւ նոր սեր գտել՝ 27-ամյա Շերա Բեչարդին:




























