Արքայադուստր Դիանան հուլիսի 1-ին կդառնար 50 տարեկան: «Newsweek» ամսագիրը ներկայացրել է, թե ինչպիսին կլիներ նրա կյանքը, եթե արքայադուստրը չմահանար 1997թ տեղի ունեցած ավտովթարում: Այս մասին հաղորդել է «fokus.ua»-ն:
Համաձայն Newsweek ամսագրի վարկածի` Դիանան կապրեր Նյու Յորքում եւ ուշադիր կհետեւեր իր կազմվածքին: Մի քանի անհաջող սիրավեպերից հետո, արքայադուստրն ավելի հանդուժող կվերաբերեր նախկին ամուսնու ընտանիքին եւ գուցե ընկերանար նրա կնոջ հետ:
Դրանից բացի, նա, անշուշտ, կլիներ իր որդու կնոջ` Քեյթ Միդլթոնի լավագույն ընկերուհին: «Newsweek»-ը նույնիսկ պատկերացրել է նրանց համատեղ զբոսանքը: Խմբագրությունը ներկայացրել է նաեւ, թե Դիանան ինչ տեսք կունենար 50 տարեկանում: Արքայադուստրն էջեր կունենար բոլոր հայտնի սոցիալական ցանցերում, որտեղ նա կգրանցվեր մյուս հայտնի դերասանների եւ քաղաքական գործիչների հետ:




























