Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը չինական բանվոր դասակարգի ավանգարդն է, չինացի ժողովրդի եւ չինական ազգի ավանգարդը, ինչպես նաեւ չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի գործը ղեկավարող օղակը։ 2021թ. լրանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության հիմնադրման հարյուրամյակը։ Այս մասին տեղեկացվում է Հայաստանում Չինաստանի դեսպանության մամլո ամփոփագրում։

Չինաստանի Կոմկուսը հարյուր տարեկան է, հարյուրամյակ, որի ընթացքում Չինաստանի Կոմկուսը անսասան կենսագործել է իր նախնական նպատակը եւ առաքելությունը, տարել լարված աշխատանք եւ դրել իր գործն առաջ տանելու հիմքը, հասել փայլուն հաջողությունների եւ բացել դեպի ապագա տանող դռները։ Հարյուր տարի անընդմեջ աշխատանքի ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, համախմբելով եւ իր հետեւից տանելով չինացի ժողովրդին, բացել է մեծ ճանապարհ, հասել նշանավոր հաջողությունների, ձեւավորել մեծ ոգի, կուտակել արժեքավոր փորձ եւ ստեղծել զարմանալի հրաշք չինացի ազգի եւ մարդկային հասարակության զարգացման պատմության մեջ։

Չինաստանի Կոմկուսի ամուր ղեկավարության ներքո չինացի ժողովուրդը մեծ հաղթանակ է տարել հեղափոխության ժամանակ, շինարարությունում եւ բարեփոխումների ոլորտում, հասել պատմական հաջողությունների միջին ապահովված վաստակ ունեցող հասարակության լիակատար կերտման գործում, նշված ժամկետում հաղթանակ է տոնել աղքատության դեմ պայքարում, կատարել Կոմկուսի հարյուրամյակին նվիրված նպատակը։ Սույն ցուցահանդեսի նպատակն է կենդանի լուսանկարների օգնությամբ ցուցադրել չինացի ազգի փառապանծ ուղին, որն անցել է բազում փորձությունների միջով, ինչպես է նա ոտքի կանգնել, սկսել ավելի լավ կյանքով ապրել եւ ինչպես է աստիճանաբար վերածվել հզոր տերության, այս ցուցահանդեսի շնորհիվ բոլոր երկրների ժողովուրդները կարող են էլ ավելի լիարժեք ծանոթանալ Չինաստանի Կոմունիստական կուսակցության անցյալին, ներկային եւ ապագային եւ էլ ավելի մոտիկից ճանաչել նոր դարաշրջանի Չինաստանը։