Կահիրեի Թահրիր հրապարկում նախօրեին ոստիկանության հետ բախումների արդյունքում ավելի քան հազար մարդ է տուժել, այդ թվում նաեւ` հատուկ ծառայությունների աշխատակիցներ, հաղորդել են Եգիպտոսի առողջապահության նախարարությունում:
Վերջին տվյալներով` վիրավորվել է 1036 մարդ, նրանցից 40-ը ոստիկաններ են: Ցուցարաներին ցրելու համար կիրառվել է արցունքաբեր գազ:
Al Jazeera հաղորդել է, որ հրապարակն արգեն փակված է եղել հատուկ ծառայությունների կողմից, որոնք փորձել են վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը:
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ո’չ ռազմական խունտային», նետել են քարեր եւ կոտրել ապակիներ: Al Jazeera-ի հաղորդմամբ` ոստիկանների գործողություններն ագրեսիվ են եղել:
Եգիպտոսի վարչապետ Էսամ Շարաֆն ասել է, որ ոստիկանությանը հրապարակը մաքրելու հրաման է տվել` հակամարտության սրությունը նվազեցնելու համար:




























