«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը չի հաջողվել վերականգնել էներգամատակարարումը Բելառուսին: Հոլդինգի ներկայացուցիչները հաղորդել են, որ ուշացման պատճառները տեխնիկական են, հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Ծրագրվում էր, որ մատակարարումը կվերսկսեր հունիսի  30-ի կեսգիշերից: Ընկերությունում հաստատել էին, որ Բելառուսից ստացել են 600 մլն ռուբլի` ապրիլի պարտքի դիմաց:

«Ինտեր ՌԱՕ-ի» պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Նազարովը  հայտնել էր,  որ ընկերությունը տեխնիկական հնարավորություն ունի մատակարարումը հունիսի 30 -ին, ժամը 00:00 -ին սկսելու համար:

Նշենք, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը Բելառուսին էներգամատակարարումը դադարեցրել էր հունիսի  29-ին` պարտքի պատճառով: