Ֆրանսիան պաշտոնապես խոստովանել է, որ զենք է մատակարարել լիբիացի ապստամբներին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Թիերի Բուրկարը:
Նրա խոսքով` մատակարարումն իրականացվել է հունիսի սկզբին, երբ կառավարամետ բանակը Նաֆուսի լեռների շրջանում շրջափակել էր խաղաղ բնակչությանը եւ հնարավորություն չէր տալիս օղակի մեջ առնվածներին մարդասիրական օգնություն հասցնել:
Ըստ Բուշարի` Ֆրանսիան, տեղեկացնելով ՄԱԿ-ին, օդային ճանապարհով պարենամթերք է հասցրել շրջափակման մեջ հայտնվածներին, սակայն դրանից իրավիճակը չի փոխվել: Այդ ժամանակ Փարիզը «ինքնապաշտպանության միջոցներ»` ինքնաձիգեր, ականանետներ եւ այլ տեսակի զնեք-զինամթերք է ուղարկել նրանց:
Հաղորդվում է, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի երկրներից առաջինն է, որը խոստովանում է ապստամբներին զինելու մասին:




























