Համաշխարհային շուկաներում նավթի գները հունիսի 29 -ին բարձրացել են` ԱՄՆ-ում «սեւ ոսկու» պաշարների նվազման հետ կապված:

Brent Crude Oil մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում բարձրացել են 3,62 դոլարով եւ հասել 112,40  դոլարի` մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ նավթի  օգոստոսյան  ֆյուչերսները բարձրացել են 1,88  դոլարով, հասնելով 94,77 դոլարի` մեկ բարելի դիմաց:

Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարներն անցած շաբաթ նվազել են 1,2%-ով կամ 4,3  մլն բարելով` կազմելով 359,5 մլն բարել:

Գործարքների վրա ազդել են նաեւ Հունաստանից ստացված տեղեկությունները` խորհրդարանի կողմից տնտեսության միջնաժամկետ ծարգիրն ընդունելու մասին: Դրանով նախատեսվում է ծախսերի կրճատում եւ հարկերի բարձրացում, ինչը մինչեւ 2015թ-ը պետք է բյուջե բերի լրացուցիչ 28 մլրդ եվրո: