ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունիսի 29-ին կողմ է քվեարկել Աբխազիայից եւ Ցխինվալից փախստականների եւ բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին բանաձեւին: Ինչպես լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լոմայան, այդ բանաձեւի օգտին քվեարկել է 57 երկիր, որը 7-ով ավելի է, քան նախորդ տարի:
Այս բանաձեւը ամեն տարի վրացական կողմը ներկայացնում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քվեարկությանը եւ ամեն տարի աճում է այն աջակցող երկրների թիվը, գրում է «ՌԻԱ նովոստին»:
«Սա Վրաստանի հաղթանակն է, քանի որ բանաձեւի օգտին քվեարկել է 57 երկիր, որը 7-ով ավելի է, քան նախորդ տարի: Ռուսաստանի օգտին քվեարկել է 13 երկիր, որը 4-ով քիչ է նախորդ նախորդ տարվա ցուցանիշից»,- նշել է Լոմայան, ընդգծելով, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում փախստականների իրավունքների ճանաչումը դառնում է անշրջելի գործընթաց:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ պետք է հարգել «Վրաստանում հակամարտությունների հետեւանքով տուժած փախստականների եւ բռնի տեղահանվածների սեփականության բոլոր իրավունքները հարգելու եւ ձեռնպահ մնալ սեփականության ձեռքբերումից, որոնք կարող են խախտել այդ իրավունքները»: Նաեւ նշվում է, որ «անթույլատրելի է բռնի կերպով ժողովրդագրական վիճակի փոփոխությունը»:




























