Նախկինում ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, ապա ՕԵԿ-ից դուրս եկած եւ Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության շարքերը համալրած Արտակ Սարգսյանը, որը «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր է, նոր բիզնես նախագծեր է ձեռնարկել:

«ՉԻ» տեղեկություններով` ՍԱՍ-ի Արտակը «ՍԱՍ» սուպերմարկետ է բացել Բուլղարիայում եւ առաջիկայում մտադրություն ունի համանուն ցանց բացել Սոչիում: Բիզնես հաջողություններից շատ ավելի ՍԱՍ-ի Արտակին հետաքրքրում է իր ընդհատված քաղաքական կարիերան: Նա սրտի խոր կսկիծով իր մերձավոր շրջապատում մի քանի անգամ առիթ է ունեցել հայտարարելու, որ այս անգամ պետք է անպայման մանդատի տեր դառնա. «Ինչքան պետք լինի` կտամ», ասել է Արտակ Սարգսյանը: