Լեհաստանը հուլիսի 1-ից ստանձնում է Եվրամիության խորհրդի նախագահությունը, որը կտեւի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Հայաստանում Լեհաստանի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ այդ առիթով Երեւանում` Հանրապետության հրապարակում, կկայանա լեհական երաժշտության երեկո: Մայրաքաղաքի բնակիչները կարող են լսել հին ու նոր լեհական հիթեր, որոնց ռիթմի տակ «կպարեն» երեւանյան շատրվանները: Ցուցադրումը կսկսվի երեկոյան ժամը 21.00-ին: Երեխաներին սպասում են լեհական քաղցրավենիքներ, ինչպես նաեւ սպիտակ ու կարմիր փուչիկներ:




























