Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովը կոչ է արել աֆրիկյան երկրներին փոխանակվել փորձով անօրինական միգրացիային արձագանքելու միջոցներն ամրապնդելու եւ միգրացիոն քաղաքականության արդյունավետ կառավարման նպատակով, գրում է MEMO-ն:

Հայտարարության մեջ հանձնաժողովը նշել է. «Միգրացիայի լավ կառավարումը բարգավաճման գործոններից մեկն է: Աֆրիկայի հարցով հանդիպումն ուղղված է աֆրիկյան երկրների միջեւ առաջադեմ փորձի փոխանակման գործին նպաստելուն»:

Հանձնաժողովը հավելել է. «Մենք նկատում ենք դրական զարգացում Մարոկկոյի իմիգրացիոն քաղաքականության գործում՝ ի նպաստ օտարերկրացի աշխատողների իրավունքների իրացմանը»:

Անցած տարի Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել էին 466 մաքսանենգ անօրինական միգրանտներ, որոնք կասկածվում էին մարդկանց առուվաճառքով եւ միգրացիոն ուղեւորություններով մասնագիտացած 123 հանցավոր ցանցերի հետ կապերի մեջ: