Հունիսի 30-ին Խորվաթիան պաշտոնապես ավարտել է Եվրամիության անդամակցության բանակցությունները, որոնք շարունակվում էին վեց տարի:

Եվրամիության հայտարարության համաձայն` Խորվաթիան կմիանա ԵՄ-ին  2013թ. հուլիսի 1-ին` դառնալով կազմակերպության 28-րդ մասնակից-պետությունը: Ակնկալվում է, որ Խորվաթիայի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի 2011թ. վերջին,  որից հետո այն կվավերացնեն ԵՄ երկրները, գրում է Lenta.ru-ն:

ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները մեկնարկել էին 2005թ-ին, սակայն գործընթացը ձգձգվում էր Սլովենիայի հետ ունեցած տարածքային վեճի պատճառով: Սլովենիան 2008թ. լինելով ԵՄ անդամ` վետո էր դրել  Խորվաթիայի անդամակցության վրա, սակայն վեճի կարգավորումը միջազգային արբիտրաժին փոխանցվելուց հետո  չեղյալ էր հայտարարել այն: