Եգիպտոսի հեղափոխական երիտասարդությունը Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում հուլիսի 1-ին պատրաստվում է «Հատուցման ուրբաթ» անցկացնել` իշխանություններից պահանաջելով ի կատար  ածել  հունվարի 25-ի ապստամբության բոլոր պահանջները, ինչպես նաեւ պատժի ենթարկել երկրի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման կոչով հանդես են եկել միանգամից մի քանի երիտասարդական կազմակերպություններ:

«Հատուցման ուրբաթ»-ի կազմակերպիչները պահանջում են նաեւ Կահիրեի անվտանգության ուժերի եւ ՆԳՆ անվտանգության կենտրոնական բաժնի ղեկավարների հրաժարականը, որոնց նրանք մեղավոր են համարում հունիսի 29-ի գիշերը Թահրիր հրապարկում անկարգությունների համար: