Համաշխարհային շուկաներում նավթի գները հունիսի 30 -ին բարձրացել են` Հունաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից վարկեր ստանալու մասին օրենքն ընդունելու եւ Միջազգային էներգետիկ գործակալության` համաշխարհային շուկայում նավթային միջամտության իրականացնելու որոշման հարուցած   անորոշության ֆոնին:

Brent Crude Oil մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում բարձրացել են 0,08 դոլարով եւ հասել 112,48  դոլարի` մեկ բարելի դիմաց:

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil մակնիշի թեթեւ նավթի  օգոստոսյան  ֆյուչերսները բարձրացել են 0.65  դոլարով, հասնելով 95,42 դոլարի` մեկ բարելի դիմաց: