ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը, ով մեղադրվում է սեռական բնույթի բռնի գործողությունների մեջ, այսօր կանգնելու է Նյու-Յորքի դատարանի առջեւ:
Սթրոս-Կանը կարող է հասնել գրավի դիմաց իր ազատման եւ տնային կալանքի պայմանների մեղմացման, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Սթրոս-Կանին ձերբակալել են Նյու-Յորքում մայիսի 14-ին Sofitel հյուրանոցի սեւամորթ սպասուհու մեղադրանքի հիման վրա: Մայիսի 19-ին նա ինքնակամ լքել էր ԱՄՀ տնօրենի պաշտոնը:
Նա առ այսօր հերքում էր մեղքը: Նրա պաշտպանները պնդում են, որ հյուրանոցի սենյակում ամեն ինչ կատարվել է փոխադարձ համաձայնությամբ:




























