Երեկ, երբ Ազատության հրապարակում ընթացել է ընդդիմության հանրահավաքը, եւ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է իշխանություն-ընդդիմության երկխոսության եւ մարտի 1-ի սպանության պատասխանատուներին պատժելու մասին, իր 7 թիկնապահների հետ հրապարակի հարակից սրճարաներից մեկում թերթի թղթակիցը նկատել է ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին: «Հրապարակ»-ը մոտեցել ու հետաքրքրվել է նրանից, թե պատաստվո՞ւմ է առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սամվել Ալեքսանյանը դրական պատասխան է տվել եւ հավելել. «Դեմը մի տարի կա»: «Իսկ օրենսդիր աշխատանքը Ձեզ ինչո՞վ է գրավում» հարցին պատգամավորը հրաժարվել է պատասխանել: «Որ ընտրվեք` ի՞նչ օրենք եք գրելու, քանի՞ անգամ եք գնալու ԱԺ»,-փորձել է հստակեցնել թերթի թղթակիցը: Սակայն Սամվել Ալեքսանյանը, առանց հստակ պատասխաններ տալու, արագ հեռացել է: