Մի կին մահացու վնասվածքներ է ստացել` նետվելով Վաշինգթոնի կենտրոնում գտնվող հյուանոցի տանիքից: Միջադեպը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Կինը, ում անունը չի հաղորդվում, բարձրացել է W հյուրանոցի տանիքին գտնվող բար, ապա անցել պաշտպանիչ ցանցի վրայով եւ ցած նետվել 10-րդ հարկի բարձրությունից: Ստացած վնասվածքներից նա մահացել է տեղում:
Առայժմ հայտնի չեն նրա արարքի դրդապատճառները: Ականատեսների վկայությամբ, նա բարում մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքեր է օգտագործել:
Վաշինգթոնի W հյուրանոցը գտնվում է հենց Սպիտակ տան դիմաց: Կնոջ ինքնությունն արդեն պարզվել է:



























