Երեւանում այսօր` հուլիսի 1-ի առավոտյան վրաերթ է տեղի ունեցել Խանջյան փողոցում:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մերսեդես» մակնիշի 13 ՍԼ 988 համարանիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում ոստիկանության հենակետի դիմաց վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան մի կնոջ: Պարզվել է, որ նա «Շեն» հասարակական կազմակերպության աշխատակից 57-ամյա Արմինե Պետրոսյանն է:

Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել: Նա զանգահարել է 1-03 ծառայություն: Վրաերթի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

«ՄԵրսեդեսը» վարել է 25-ամյա Արթուր Խաչատրյանը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարոչթւայն Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարություն  Խալաթյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի