Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միությունում այսօրվանից ջնջվում են ներքին մաքսային սահմանները, իսկ ապրանքների տեղակայման ամբողջ վերահսկողությունը կիրականացվի այդ միջազգային կազմավորման արտաքին սահմաններին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Միասնական մաքսային տարածքի ստեղծման եւ երեք երկրների մաքսային միության ձեւավորման մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերին։ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածխքում Մաքսային կոդեքսն սկսել է կիրառվել 2010 թվականի հուլիսի 1-ից, իսկ հուլիսի 6-ից նրանց միացել է նաեւ Բելոռուսը։

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, ուր բնակվում էշուրջ 180 մլն մարդ, տիրապետում են նախկին ԽՍՀՄ տնտեսական պոտենցիալի շուրջ 83 տոկոսին։