Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա:

Այցի շրջանակներում նախատեսվում է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից։

Հանդիպում նախատեսվում է նաեւ Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինի հետ։

Սարգսյանը նաեւ կայցելի Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատ եւ կհանդիպի Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Այցը կկայանա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով։