Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի ղեկավար Արիֆ Վելիեւը գիտական խորհրդաժողովի ընթացքում որոշ թվեր է հրապարակել, որոնք որոշակի կասկածներ են հարուցում:
Նրա խոսքով, 2006թ. Հունիսի 2-ին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շահագործման հանձնելուց հետո արտահանվել է 145,6 մլն տոննա նավթ:
Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ ժամանակահատվածում է այդ ծավալի նավթը հասցվել մինչեւ թուրքական Ջեյհան նավահանգիստ: Բանն այն է, որ համաձայն Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR), մինչեւ հունիսի 1-ը արտահանվել է 157 մլն 769 հազար տոննա, գրում է Contact.az-ը:
Վելիեւը նշել է նաեւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով գազի տարանցման ծավալները՝ 16,3 մլրդ խմ, սակայն այդ թիվը պարզել չի հաջողվել, քանի որ չկան այլընտրանքային տվյալներ:




























