Հրազդան-Երեւան ավտոմայրուղու 32-րդ կմ-ում այսօր` հուլիսի 1-ի գիշերը ավտովթար է տեղի ունեցել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Կարեն Գյուլխասյանին պատկանող «ԳԱԶ-2410»մակնիշի 61 ՏԼ 814 համարանիշի, Ռաֆիկ Դավոյանին պատկանող «Երազ» մակնիշի 07 ՏՍ 147 համարանիշի եւ Սերոբ Պապինյանին պատկանող «Սամանդ» մակնիշի Տ 1989 համարանիշի (տաքսի) ավտոմեքենաները:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 51-ամյա Կ. Գյուլխասյանը, 57-ամյա Ռ. Դավոյանը եւ «Երազ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 47-ամյա Մարինե Գյուլզադյանը եւ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Չարենցավան քաղաքի հիվանդանոց:
Մ. Գյուլզադյանի եւ Ռ. Դավոյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Կ. Գյուլխանյանինը` բավարար:




























