Նոր վարկային համաձայնագիր է ստորագրվել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսօր` հուլիսի 1-ին, Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում Վրաստանին 575 մլն դոլար տրամադրելու համար: Ինչպես փոխանցել են վրացական լրատվամիջոցները, նոր վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով տարեկան 5 տոկոս մարման ժամկետով: Այդ միջոցները կօգտագործվեն Վրաստանում «Մարաբդա-Կարցախի» ընկերության մի շարք ծրագրերի իրականացման համար, ինչպես նաեւ Թբիլիսիից Ախալքալաք գործող ճանապարհների վերականգնման համար:
Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նախատեսված է հաջորդ տարվա վերջում: Ծրագրի շրջանակներում Ադրբեջանը Վրաստանին արդեն տրամադրել է 200 մլն դոլար:




























