Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղում հունիսի 30-ին Ախուրյան գետում երիտասարդ տղա է ջրահեղձվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը եւ  ջրասուզակներ:

Փրկարարները  գետից դուրս են բերել 25-ամյա Կարեն Ճղրիկյանի դին: