Սանկտ-Պետերբուրգի Նեվսկի շրջանի առեւտրային համալիրի ավտոկանգառում հունիսի 30-ին ծեծկռտուք է եղել Դաղստանի բնակիչների եւ ադրբեջանցիների միջեւ:

Նախնական տվյալներով, բախման պատճառը եղել է փոքրիկ ճանապարհային վթարը, ամենագնացի եւ Lada Priora մեքենայի բախումը:

Կովկասցի տղաների վեճը վերածվել է փոխհրաձգության գազային հրազենից: Ընդամենը կռվին մասնակցել է 30 մարդ, զոհեր չկան: Ձերբակալվել է 30 հոգի:

Դեպքի վայրում հայտնաբերվել է Ադրբեջանի 25-ամյա մի բնակչուհու պատկանող Lada Priora մեքենան, որի վրա կրակոցների հետքեր են եղել: Դեպքի առթիվ ստուգումներ են ընթանում: