Ճապոնական կառավարությունը հրաժարվել է քննարկել Վրաստանի պաշտոնական անվանումը փոփոխելու հարցը: Այդ մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ճապոնիայի ԱԳՆ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի բաժինը:
Ավելի վաղ Վրաստանը դիմել էր աշխարհի երկրներին` խնդրելով պաշտոնական փաստաթղթերում երկիրն անվանել անգլալեզու «Georgia» անվանմամբ: Լիտվայում այդ առաջարկը մերժվել էր, իսկ Հարավային Կորեան համաձայնել էր այդպես անվանել Վրաստանը:
Հավելենք, որ հանրապետության իշխանությունները ռուսալեզու «Գրուզիա»-ի փոխարեն առաջարկում են իրենց «Ջորջիա» անվանել, այլ ոչ վրացական «Սաքարթվելո»:




























