Վրաստանում ազատ է արձակվել պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Վրացական կուսակցության» առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլիի քեռին` Զուրաբ Գիգուաշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Գիգուաշվիլին ձերբակալվել էր հունիսի 30-ին վրաց-հայկական սահմանին:
Գիգուաշվիլին, կուսակցության տվյալներով, «ծրագրում էր մեկ օրով անձնական գործերով այցելել Հայաստան»: «Վրացական կուսակցությունը» կատարվածը ահաբեկչություն է որակում Օկրուաշվիլիի հարազատների դեմ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 30-ին հեռակա ազատազրկման է դատապարտել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին:




























