Նոր ուսումնական տարուց, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ հանրապետության կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ, բոլոր ռուսական դպրոցներն ու համատեղ դպրոցներում ռուսական հատվածները փակվելու են: Ինչպես հաղորդում է «Պրավո.ru»-ն, նաեւ կրճատվելու են ռուսերեն լեզվի դասերը: «Իմ հայրենիքը ԽՍՀՄ-ը չէ»,- ասել է Սահակաշվիլին:
Նա նաեւ նշել է, թե չի սիրել Խորհրդային Միությունը եւ կանի ամեն ինչ, որպեսզի ԽՍՀՄ-ը չվերադառնա Վրաստան:




























