Արաբական գարունը անսպասելի չէր անգամ տարեց կառավարիչների համար, ովքեր հանկարժակի ստիպված էին լքել իրենց աթոռները: Այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան, գրում է թուրքական «Hurriyet Daily News and Economic Review»-ն:
«Ես կարծում եմ, որ արաբական բռնապետերը գիտեին, թե չեն կարող այսպես շարունակել, ինչպես վարվում են: Սակայն շատերին թվում էր, թե ուժեղ դիրքեր ունեն, պաշտպանված են անվտանգության ուժերով: Նրանք նաեւ մոռանում էին, որ բանակը չի կրակի ժողովրդի վրա: Նրանք, այդ իմաստով կույր էին»,- ասել է Ամր Մուսան:
Վերջինս հուլիսի 1-ից գլխավոր քարտուղարի պարտականությունները փոխանցել է Նաբիլ ալ-Արաբիին, քանի որ մտադիր է առաջադրվել Եգիպտոսի նախագահի պաշտոնի համար:
Մուսան Թուրքիայում հանդիպել է նախագահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:




























