Իրինա Ալեգրովան կոպիտ մերժումով է պատասխանել Ալլա Պուգաչեւայի առաջարկին՝ դառնալ «Ղրիմ-մյուզիք-ֆեստի» պատվավոր հյուրը։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նա ոչ միայն չի ընդունել հրավերը, այլ նաեւ մի քանի խոսք է ավելացրել նախկին ընկերուհու հասցեին։ «Պուգաչեւայի ողորմության եւ ընկերության կարիքը չունեմ»,- ասել է նա։
Նման կտրուկ հրաժարման պատճառը շուրջ 2 ամիս առաջ տեղի ունեցած վիճաբանությունն է եղել։ Պուգաչեւան այն ժամանակ հայտարարել է, որ ինքն ավելի լավ է կատարել երգերից մեկը եւ մրցակցուհուն խորհուրդ էր տվել ձայնալարերի բուժման համար դիմել բժշկի։ Այս խոսքերը վիրավորել էին Ալեգրովային, եւ նա դադարեցրել էր Պուգաչեւայի հետ շփումը։




























