Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նարեկ Հախնազարյանին՝ Պ. Չայկովսկու անվան 14-րդ միջազգային հեղինակավոր մրցույթի «Թավջութակ» անվանակարգում 1-ին մրցանակի արժանանալու առթիվ եւ վստահություն հայտնել, որ այդ բարձր գնահատականը ստեղծագործական նոր լիցքեր ու ոգեւորություն կհաղորդի նրան՝ մասնագիտական նորանոր նվաճումների հասնելու համար:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:




























