Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր` հուլիսի 1-ին հանդիպել է Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակության ներկայացուցիչներ Ռոբերտ վան Ուֆորդի եւ Աննե Ռուվերդայի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանյան ներքաղաքական զարգացումները, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ հնարավոր երկխոսությունը, եւ այդ համատեքստում հնարավոր զարգացումները:




























