Սիրիայում հուլիսի 1-ին հակակառավարական բողոքի ակցիաները ցրելու ժամանակ  24 մարդ է զոհվել:  Հոմս քաղաքում, որտեղ ապրիլի սկզբից բողոքի ակցիաները շարունակվում են, զոհվել է 9 մարդ,  եւս  14-ը սպանվել են Իդլիբ նահանգում, որտեղ իրավիճակը կտրուկ սրվել էր հունիսի սկզբին, գրում է  Lenta.ru-ն:

Երկրում շարունակվում են նաեւ հետապնդումները: Շաբաթվա սկզբին կալանավորվել էր մոտ հազար մարդ:

Հուլիսի 1-ի բողոքի զանգվածային ակցիաներին, ըստ Reuter-ի, մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, ինչը թույլ է տալիս ասել, որ վերջին երեք ամսում դրանք ամենախոշոր  ակցիաներն էին:

Սիրիական ընդդիմությունը հանդես է եկել հուլիսի 16 -ին Դամասկոսում  «Ազգային փրկության»  համաժողով անցկացնելու առաջարկով: Reuter-ը փոխանցում է, որ համաժողովի նպատակը  «ազգային փրկության կառավարության» անցման ուղիների քննարկումն է, ինչը նոր սահմանադրության եւ ազատ ընտրությունների հիմք կլինի: