Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին սպառնում է պատերազմը տեղափոխել Արեւմուտքի այն երկրներ, որոնք մասնակցում են երկրի ռմբակոծմանը:

«Եթե դուք չդադարեցնեք ռազմական գործողությունները եւ Լիբիայի ժողովրդին հանգիստ չթողնեք, ձեզ աղետ է սպասվում: Մենք ունակ ենք Եվրոպա թափանցել ինչպես մեղուներ կամ ծղրիդներ, եւ ագրեսորին պատասխանել իրենց իսկ մեթոդներով»,-հայտարարել է նա իր հեռախոսային ուղերձում, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ, գրում է Gazeta.ru-ն:

«Այս ժողովուրդը մարտեր կսկսի Եվրոպայում, այդ ժամանակ օրինական թիրախներ կդառնան ձեր տները, գրասենյակներն ու ընտանիքները»,-հայտարարել է Քադաֆին` խորհուրդ տալով իր քաղաքական հակառակորդներին «ներողություն խնդրել ժողովրդից եւ հեռանալ երկրից»: