Հասարակածային Գվինեայում Աֆրիկյան միության գագաթաժողովի մասնակիցները որոշում են կայացրել չիրագործել Միջազգային քրեական դատարանի օրդերը` Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին ձերբակալելու վերաբերյալ:
Դատարանը ձերբակալելու որոշում էր կայացրել Քադաֆիի, նրա որդու` Սեյֆ ալ-Իսլամի եւ երկրի հետախուզության ղեկավար Աբդուլլա աս-Սենուսիի համար: Լիբիայում միջնորդական հիմնական ջանքերը գործադրում է Աֆրիկյան միությունը:
«Միության անդամ-պետությունները չեն կատարելու ձերբակալման օրդերը»,- ասված է Աֆրոմիության գագաթաժողովի բանաձեւում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Միության երկրների առաջնորդները կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «գործողություններ ձեռնարկել Միջազգային քրեական դատարանի գործընացը դադարեցնելու ուղղությամբ»:
Աֆրոմիության գագաթաժողովն ընթանում է Հասարակածային Գվինեայում:




























