Մարոկկոյի սահմանադրական հանրաքվեի մասնակիցների 98,5 տոկոսը աջակցել է թագավոր Մուհամեդ 4-ի առաջարկած բարեփոխմանը:

Հաշվարն իրականացվել է ընտրական տեղամասերի 94 տոկոսից: Ընտրողների մասնակցությունը կազմել է 72,5 տոկոս:

Երկրի սահմանադրության փոփոխության գործընթացը սկսվել էր երեք ամիս առաջ, երբ փետրվարյան հուզումներից հետո իշխանություննները երկրի ժողովրդավարացման քայլեր էին նախաձեռնել:

Միջազգային հանրությունն ու Մարոկկոյի բնակչությունը տարբեր կերպ էին արձագանքել այս նախաձեռնությանը: Եվրամիության պաշտոնյաները ողջունել էին թագավորի որոշումը:

Նոր նախագծով միապետի լիազորությունները սահմանափակվում են, իսկ վարչապետը ստանում է խորհրդարանը ցրելու իրավունք: