Այսուհետ Ռուսաստանի քաղաքացիները,որոնք չեն բնակվում Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, կկարողանան վիզա ստանալ Վերին Լարսի անցակետի համար (ռուս-վրացական սահման):

Նախկինում ոչ վիզային ռեժիմը գործել է միայն այն Ռուսաստանի քաղաքացիների համար, ովքեր գրանցված են Հյուսիսային Կովկասի հանրապետություններում: Ռուսաստանի այլ շրջանների բնակչությունը չէր կարող այցելել Վրաստանի Վերին Լարսի միջոցով: Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկները Վրաստան այցելելիս ստիպված էին վիզա ստանալ Մոսկվայում այդ երկրի դիվանագիտական առաքելությունը իրականացնող կառույցում կամ էլ ժամանել Թբիլիսիի օդանավակայան:

Վրաստանի իշխանությունների նորամուծության շնորհիվ այժմ Ռուսաստանի քաղաքացիները ՌԴ-ի ցանկացած մարզից հեշտությամբ ձեռք կբերեն վիզա Վերին Լարսի անցակետի համար, այս մասին հաղորդել է «Грузия online»-ը: