Օրաթերթի տեղեկություններով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը փոփոխվելու է եւ հին կազմից ոչ մեկը չի ընդգրկելու առաջիկա համնապետական ընտրությունների ժամանակ։ Ըստ այդմ, ըստ թերթի, գործող ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը չի մնա իր պաշտոնում։ Նա հուլիսի 15-ին հրաժեշտ կտա ԿԸՀ նախագահի աթոռին։
ԿԸՀ նոր կազմը հայտնի կդառնա հուլիսի 10-ին։ Հունիսի 26-ին ուժի մեջ է մտել ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը, որից հետո՝ 14 օրվա ընթացքում ՀՀ ՄԻ պաշտպան Կ.Անդրեսայանը պետք է Սերժ Սարգսյանին ներկայացնի 3, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ.Սահակյանը՝ ԿԸՀ անդամի 2-ական անուն։ ՀՀ նախագահը եռօրյա ժամկետում հրամանագրով պետք է հաստատի ԿԸՀ-ի նոր կազմը։ «Ըստ մեր տեղեկությունների, Ազարյանին առաջադրելու էր Անդրեասյանը, որը ԿԸՀ անդամների ընտրության մրցույթ է հայտարարել (հայտերի ընդունմանը մնացել է 2 օր)։
Ազարյանը չի շտապում հայտ ներկայացնել։ Առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի» անիմաստ կլինի դա անել։ Մեր թղթակցի հետ զրույցում նա այդ մասին ասել է. «Դեռ չեմ որոշել, եթե որոշեմ մրցույթին մասնակցել՝ կիմանաք, եթե հայտ չներկայացնեմ, էլի կիմանաք»,-գրում է «Հայկական ժամանակը»։




























