Հայաստանը մտել է նախկին ԽՍՀՄ երկրների առաջին հնգյակի մեջ դոլարի պաշտոնական կուրսի աճի տեմպերով` 2011թ. հունվար-հունիս ամիսների արդյունքում: Այդ մասին են վկայում ԲելաՊԱՆ-ի անցկացրած վերլուծության արդյունքները:

Բելառուսում պաշտոնական փոխարժեքն աճել է 65,47 տոկոսով (3 հազարից 4.964 ռուբլի), Տաջիկստանում` 6,02 տոկոս (4,4031-ից 4,6682 սոմոնի), Ուզբեկստանում`4,50 տոկոս (1.640-ից 1.713,80 սում), Հայաստանում`1,49( 363,44-ից 368,86 դրամի):