Հուլիսի 1-ին վրաերթ է տեղի ունեցել Երեւանում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18-ի սահմաններում, Արարատյան 9 հասցեում` կենտրոնական զինվորական հավաքակայանի դիմաց 25-ամյա Էդգար Խաչատրյանը, վարելով Mercedes Benz 420 մակնիշի 16 ՍՕ 632 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 69-ամյա Վրեժ Բալայանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հարություն Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի