Հայաստանի Սահմանադրությունը, չնայած չափահաս դառնալուն, այսօր լուրջ փոոխությունների կարիք ունի։ Հուլիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
«Նախ, ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված չէ ամենակարեւոր կառույցի՝ Ազգային ժողովի ձեւավորման կարգը։ Սա մեր Սահմանադրության ամենամեծ բացթողումներից է։ Օրինակ, Սահմանադրության մեջ գրված է, որ ԱԺ-ն ձեւավորվում է «ԱԺ ընտրությունների մասին օրենքով»։ Մինչդեռ գոնե պետք է նշված լիներ ձեւավորման սկզբունքը»,- բացատրեց Հայրիկյանը։
Սահմանադրության մյուս բացթողումների շարքում ԱԻՄ նախագահը առանձնացրեց նաեւ խորհրդարանական ընտրությունները նախկին չորս տարվա փոխարեն հինգ տարին մեկ դարձնելու Ռոբերտ Քոչարյանի եւ Անդրանիկ Մարգարյանի սահմանդրական նախաձեռնությունը։ «Նման բացթողումների արդյունքում է, որ Հայաստանը կիսանախագահականից վերածվել է կիսախորհրդարանական անհեթեթ երկրի»,- նկատեց Պարույր Հայրիկյանը։
Անդրադառնալով 1995-ի Սահմանադրությանը՝ նա հիշեցրեց, որ համաձայն դրա «նախագահն իրավունք ուներ ցանկացած պահի զարթնել եւ ցրել ԱԺ-ն՝ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը, մինչդեռ երբ 98-ին, երբ Սահմանադրությունը փոփոխվեց, նախագահի արտոնությունները սահմանափակվեցին, մտցվեց մարդու իրավունքերի պաշտպանի ինստիտուտըհ եւ այլն»։
Նշենք, որ հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության 16-ամյակը։




























