Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում դրանց թիվը հասել է մոտ 200-ի, որի արդյունքում մեր դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց` այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն կատարել են իրենց մարտական խնդիրը եւ առանց կորուստների ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը:




























