Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 4-ին ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային եւ նշել, որ նրա այցը Հայաստան կարող է նոր թափ հաղորդել Հայաստանում տուրիզմի զարգացմանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանի խոսքով, ոլորտի զարգացումը գործադիրի առաջնահերթություններից է, եւ այս ասպարեզում հաջողության հասնելու համար կարեւոր է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության փորձի ու գիտելիքների կիրառումը:
ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կառավարության կողմից տուրիզմը առաջնահերթություն հռչակելը ճիշտ որոշում է, եւ նշել, որ կազմակերպութունը ցանկանում է օժանդակել Հայաստանին զբոսաշրջության ոլորտի զարգացման ջանքերին: Այդ առումով, ըստ Թալեբ Ռիֆայի, 2010թ. արդյունքները տպավորիչ են:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀՀ զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելուն ուղղված ջանքերին, համատեղ կրթական եւ ուսումնական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջային բրեդնի ձեւավորմանն ու զարգացմանը:




























