«Վրաստանի կառավարության նպատակը Եվրամիությանն անդամակցելն է»,-այս մասին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Վերա Քոբալիան հայտարարել է գերմանական պարբերականի համար տված հարցազրույցի ժամանակ: Նախարարի խոսքով, Վրաստանի քաղաքացիների համար շատ կարեւոր է Եվրամիության անդամ դառնալու հանգամանքը:
«Այս տարի ԵՄ-ի հետ զրուցելու ենք ազատ առեւտրի համաձայնության մասին, իսկ հաջորդ քայլը կլինի արդեն ԵՄ-ինն անդամակցելը»,-ընդգծել է նա:




























