Հայաստանում 2011 թ. մայիսին պաշտոնապես գրանցված էին 75 հազ. գործազուրկներ, որոնցից` 52 հազարը` կին (մոտ 70 տոկոս): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Սակայն 2010 թ. համեմատ կանանց մոտ գործազրկությունը նվազել է ավելի մեծ տեմպերով, քան տղամարդկանց մոտ: Կին գործազուրկների թիվը 2010 թ. համեմատ նվազել է գրեթե 12 տոկոսով, իսկ տղամարդ գործազուրկներինը` 5 տոկոսով: Պատճառը հավանաբար տնտեսության այն ճյուղերի (հատկապես թեթեւ արդյունաբերության) աշխուժացումն է, որի շնորհիվ մոտ 8000 կանայք աշխատանք են գտել:

Նշենք, որ գործազրկության մակարդակը Հայաստանում 2011 թ. նվազել է մինչեւ 6.6 տոկոս, նախորդ տարվա 7.3 տոկոսի համեմատ: