Առողջապահական ապահովագրության (առողջապահական համապարփակ ծածկույթի) համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Հետազոտությանը մասնակցած 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիների՝

61%-ը կողմ է արտահայտվել առողջապահական ապահովագրությանը

շուրջ 73%-ը պատրաստակամություն է հայտնել վճարելու իրենց ամսական եկամտի 2-6%-ը ապահովագրությունից օգտվելու համար,

9%-ը նշել են, որ պատրաստ չեն վճարելու,

13%-ը դժվարացել են պատասխանել այդ հարցին։