Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։00-ի սահմաններւմ Արմավիր քաղաքի Երևանյան և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 40-այա Էդգար Արիստակեսյանի վարած ЗИЛ մակնիշի և 61-ամյա Սոս Բաղդոյանի վարած ГазЕль մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГазЕль-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 69-ամյա Սվետլանա Հովհաննիսյանը, 16-ամյա Մետաքսյա Բ-ն և 34-ամյա Անահիտ Ավդալյանը մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ս. Հովհաննիսյանն աշխատում է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչուհի, իսկ Մ. Բունիաթյանը սովորում է Արմավիրի մարզի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։




























