Հայաստանի առանձին հատվածներում սեպտեմբերի 7-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +30 +32:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը` +21 +26,

Կոտայքի լեռներում գիշերը` +7 +12, ցերեկը` +21 +26,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +14 +16, ցերեկը` +28 +30,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +7 +12, ցերեկը` +21 +26,

Լոռիում գիշերը` +11 +16, ցերեկը` +20 +24,

Տավուշում գիշերը` +14 +19, ցերեկը` +24 +27,

Արագածոտնի լեռներում գիշերը` +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +14 +16, ցերեկը` +28 +31,

Արարատում գիշերը` +13 +18, ցերեկը` +30 +32,

Արմավիրում գիշերը` +13 +18, ցերեկը` +30 +32,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +13 +18, ցերեկը` +30 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը` +18 +22, ցերեկը` +24 +27,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը` +18 +22,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +18 +22, ցերեկը` +24 +28: