Հայաստանից Ղազախստանի վտարված քաղաքացի, միջազգային փորձագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, թե ինչպես են ադրբեջանական տիրույթում տարածվում հայկական տարբեր քաղաքներ ու մարզեր պատկեր լուսանկարներ, որոնցում հայկական անվանումները ջնջված են եւ փոխարինված ադրբեջաներեն տեղանուններով:

«Սա հրապարակում Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարված դավաճանական ռեժիմին աջակցող ՀՀ քաղաքացիների համար, որ լավ իմանաք, թե ինչ «դրական ազդակների» մասին էր խոսում ձեր կուռքը՝ թուրքի ճորտ Փաշինյանը»,- գրել է Հովհաննիսյանը։