Հոկտեմբերին Փոթի կժամանի Երեւանի 211 նոր ավտոբուս: Այս մասին սեպտեմբերի 14-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա հավելեց, որ մինչեւ Երեւան ճանապարհը կարող է եւս 10 օր տեւել:

«Այս ավտոբուսները մասամբ կփոխարինեն եղած մեքենաներին, մասամբ կաշխատեն նոր երթուղիներում: Ընդհանուր առմամբ, մենք ուզում ենք ներդնել նոր տրանսպորտային ցանց՝ 850 ավտոբուսի չափով»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ մայրաքաղաքում տրանսպորտով ուղեւորության էլեկտրոնային վճարումների միասնական համակարգ կներդրվի: